Սիրված դերասանուհի Ալլա Թումանյանը նախօրեին նշել է ծննդյան յոթանասունմեկ տարին։ Ալլա անունով հայտնի դերասանուհու իրական անունը Ալտոլինա է։ Դերասանուհին ծնունդով Երևանից է։
Դպրոցից հետո սովորել է Թատերական ինստիտուտում, ապա սկսել տարբեր թատրոններում հանդես գալ որպես դերասանուհի։ Դերասանուհուն շատերը ճանաչեցին ու սիրեցին հենց ֆիլմերից։
Նրա մասնակցությամբ ֆիլմերը մեծ մասամբ մեծ հաջողություններ էին ունենում։ Ալլա Թումանյանին հաջողվել է կերտել տիպային դերեր, որոնք մինչ այժմ էլ սիրվում և դիտվում են շատերի կողմից։
Ալլա Թումանյանը տևական ժամանակ է, ինչ բնակվում է Ամերիկայում։ Նա հաստատված է Լոս Անջելեսում, որտեղ էլ կապ է պահում հայ համայքնի հետ և շարունակում է զբաղվել դերասանական գործունեությամբ։
Ներկայումս Ալլա Թումանյանը շարունակում է կերտել դերեր՝ արդեն իր ներկայիս կերպարին համապատասխան։
Դերասանուհին իր կերպարով և կերտած դերերով փորձում է ներկայացնել ամերիկյան միջավայրում հայ համայնքի և հայերի խնդիրները,լ կենցաղը, առօրյան։