Ալիսա Մելքոնյանը ծառայում է ամենաբարձր և ամենացուրտ դիրքերից մեկում, նրա եղբայրը զոհվել է պատերազմում․ ուշագրավ մանրամասներ

Մինչ քաղաքացիներից շատերը մտահոգ են հայաստանյան վերջին զարգացումներով, մինչ որոշ առաջնորդներ երկրի ղեկավարման ընթացքը փոխելու առաջարկներ են անում, քննադատական խոսք են հնչեցնում, Հայաստանի նվիրյալ զավակները շարունակում են պաշտպանել հայրենի սահմանները։

Նորություն չէ, որ հայ տղամարդկանց կողքին իրենց խիզախությամբ մշտապես փայլել են նաև տիկնայք։ Հերթական խիզախ և ուժեղ կնոջ հետ են ծանոթանում Հայկ Սարգսյանի տեղադրած տեսանյութի շնորհիվ։

Պատգամավորը մեկնել է Հայաստանի ամենից բարձր ու ցուրտ դիրքը, որտեղ էլ հանդիպել է Ալիսա Մելքոնյանին։ Պարզվել է, որ Ալիսայի եղբայրը արցախյան վերջին պատերազմի զոհերից մեկն է։

Ալիսան նույնպես մասնակցել է պատերազմական գործողություններին։ Նա վիրավորում է ստացել, միառժամանակ բուժվել է, նույնիսկ երեք ամիս գամված է եղել անկողնուն և չի կարողացել քայլել, սակայն առողջությունը վերականգնելուց հետո անմիջապես նորից մեկնել է դիրքեր՝ սահմանները պաշտպանելու։

Ալիսա Մելքոնյանի մասնակցությամբ բացառիկ տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: