Ալինա Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես է ստյուարդեսա աշխատել, մասնակցել գեղեցկության մրցույթի և ընտրել դերասանի ուղին

Ալինա Մարտիրոսյանը մեր այն հայտնի արտիստուհիներից է, ով չունի արտիստական կրթություն, փոխարենն ունի հոգեբանի մասնագիտություն, որը նրան իր կյանքի տարբեր փուլերում տարբեր կերպ է օգնել։

Օրինակ՝ Ալինան ժամանակին որպես ստյուրադեսա աշխատել է օդանավակայանում, որտեղ բազմաթիվ հետաքրքիր իրավիճակների հետ է բախվել։

Նա հասկացել է, որ թռիչքից առաջ շատերը սթրեսային իրավիճակում են հայտնվում, ուստի յուրաքանչյուրին անհատական մոտեցում է պետք։

Ալինան ժամանակին սովորել է պարարվեստի ուսումնարանում, որտեղ դերասանի վարպետություն է ուսումնասիրել։ Այդ ուսումնառությունն էլ նրան մղել է ընտրել դերասանի կարիերան ընտրել ու զարգացնել։

Ալինան ժամանակին մասնակցել է գեղեցկության մրցույթի, սակայն փոշմանել է, որ մասնակցել է այդ մրցույթին, քանի որ այդ մրցույթներով չի որոշվում գեղեցկության չափանիշը։

Ալինայի մանկության վրա մեծ հետք է թողել ծնողների բաժանությունը, ինչի պատճառով նա շատ շուտ է հասունացել՝ մանկությունից միանգամից պատանեկություն տեղափոխվելով։

Ամեն դեպքում, Ալինան ներկայումս էլ շփվում է իր հայրիկի հետ՝ նրան համարելով շատ խելացի մարդ։

Понравилась статья? Поделиться с друзьями: