Ալինա Մարտիրոսյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել․ դերասանուհին անչափ էլեգանտ տեսքով է ներկայացել

Ալինա Մարտիրոսյանը ժամանակին ակտիվորեն մասնակցում էր տարբեր նախագծերում, հեռուստասերիալներում և հեռուստադիտողի կողմից սիրված էր, սակայն վերջին տարիներին նա պասիվ է։

Դերասանուհին ակտիվություն է ցուցաբերում համացնացային հարթակում։ Կատարում է զանազան հրապարակումներ և այդպիսով փորձում որոշակի կապ պահպանել երկրպագուների հետ։ Հետևորդները Ալինայի մասին խոսելիս՝ ընդգծում են նրա մեծ հայրենասիրությունը։

Այս շրջանում դերասանուհին ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ հիմել են Լույսի բանակ կուսակցությունը, որի ղեկավարը Կարեն Արայանն է։ Ալինա Մարտիրոսյանը երեկ նոր ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ անչափ գեղեցիկ և էլեգանտ տեսք ունի և հատուկ ընդգծված հայկականությամբ է ներկայացել։

Ալինան լուսանկարներին կից գրել է․ «Հրաշքները` մարդ և Աստված հոգևոր կապի և Աստվածային սիրո ամենամեծ օրհնությունն են դեպի մեզ, որը տեսնել կարելի է միայն հոգու աչքերով և զգալ՝ միայն հոգու զգայարաններով»։

Դերասանուհու նոր ֆոտոշարքը ջերմորեն են ընդունել նրա երկրպագուները։ Մեկնաբանություններում նշել են, որ կարոտել էին սիրելի դերասանուհու կեպարը և շատ են ցանկանում կրկին տեսնել նրան էկրաններին։

Понравилась статья? Поделиться с друзьями: