Արա և Ալիկ Ավետիսյանները, ինչպես հայտնի է, մի գիշերում հանրահայտ դարձած երգիչներ են։ Նրանց աննկարագչելի և իրենց համար անսպասելի հաջողություն բերել «Ոչ ավել, ոչ պակաս» երգի կատարումը, որով էլ եղբայրներին շատերը ճանաչեցին ու սկսեցին սիրել։
Եղբայրները Մոսկվայում են ապրում։ Նրանք մասնակցում են հիմնականում արտերկրում ապրող հայկական ընտանիքների տոներին, միջոցառումներին, հարսանեկան արարողություններին՝ հայկական շունչ հաղորդելով այդ տոնական միջոցառումներին։ Երբեմն լինում են նաև Հայաստանում՝ հյուրընկալելով հայկական ընտանիքներին։
Եղբայրներից յուրաքանչյուրն ունի իր գեղեցիկ ընտանիքը։ Ալիկ Ավետիսյանը երեք երեխաների հայր է։ Ընդ որում, նրա համար նախորդ տարին հատկապես կարևոր ու արժեքավոր էր, քանի որ այդ տարի լույս աշխարհ է եկել իր երրորդ զավակը՝ տղան։
Նրանք տղային Մարկ անունն են տվել։ Ալիկի երկու զավակներն աղջիկներ են, իսկ երրորդը տղա ծնվեց՝ երջանկացնելով ընտանիքի բոլոր անդամներին։ Մարկը լույս աշխարհ է եկել 2021 թվականի ամռանը։