Ալիեւն Աշգաբադում բողոքել է Հայաստանում Գարեգին Նժդեհի հուշարձանից

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ընթանում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահը:

Իր ելույթում Իլհամ Ալիևը, պատմելով «Հայրենական Մեծ պատերազմում Ադրբեջանի ունեցած ներդրման մասին», ի թիվս այլ բաների, հիշատակել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին:

«Պետությունների ղեկավարները բազմիցս դեմ են հանդես եկել ֆաշիստների հերոսացմանը։ Ցավոք, նման բան տեղի է ունենում ԱՊՀ տարածքում, մասնավորապես Հայաստանում, որտեղ նախկին իշխանությունը Երևանի կենտրոնում տեղադրել է Գարեգին Տեր-Հարությունյանի հուշարձանը, որը ֆաշիստների մոտ ծառայում էր որպես Գարեգին Նժդեհ», — ասել է Ալիևը։

Նրա խոսքով, ԱՊՀ երկրների ղեկավարությունը բազմիցս բողոք է հայտնել «Հայաստանի նախկին ղեկավարության ցինիկ քայլի» դեմ: Նա նաև նշեց, որ Գարեգին Նժդեհը ձերբակալվել և մահացել է Վլադիմիրի բանտում։

Понравилась статья? Поделиться с друзьями: