Ալեքսանդր Բաբասյանը այն հայտնի արտիստներից է, ով նախորդ տարի բացահայտեց իր և տիկնոջ բաժանության մասին տեղեկությունը։ Դրանից հետո արտիստը մշտապես շփվում է իր որդու հետ՝ շարունակաբար նրան սեր խոստովանելով։
Ա․ Բաբասյանի հրապարակումներից պարզ է դառնում, որ նա անում է ամեն ինչ՝ որդուն անհոգ ու լիարժեք մանկություն պարգևելու համար։ Վերջերս շրջանառության մեջ են դրվել Ա․ Բաբասյանի և մոդելներից Լյուսի Հայրապետյանի ջերմ լուսանկարները։
Նրանց ջերմ կադրրեը շատերի մոտ երկիմաստ խոսակցությունների առիթ են ստեղծել։ Հատկապես կասկածի տեղիք է տվել «Բարևներ անցյալից» բազմանշանակ արտահայտությունը։
Լյուսին ասել է, որ իրենք միշտ էլ պարզապես լավ ընկերներ են եղել։ Ա․ Բաբասյանի մեկնաբանությունն ավելի երկիմաստային է։ Նա գրել է․
«Ասում են ամեն նորը լավ մոռացված հինն է, բայց դեպքեր կան, որ պետք չէ հինը մոռանալ նորը սկսելու համար»։ Ա․ Բաբասյանը, տեղադրելով իրենց լուսանկարները, առաջարկել է նորից նկարվել։