Երգչուհի Շպռոտը վերջին շրջանում սոցհարթակում հաճախ է անդրադառնում հայաստանյան իրականությանը և համացանցային իր տիրույթում երբեմն հայտնում իր կարծիքը այս կամ այն իրողության վերաբերյալ։
Այս անգամ երգչուհին իր էջում կիսվել է Ալեն Սիմոնյանի ելույթով, որտեղ ԱԺ նախագահը անդրադառնում է այն պատգամավորներին, ովքեր կարծես արդարացնում են Սերժ Սարգսյանի՝ ինքն իրեն տուն նվիրելը։
Այս տեսանյութին կից Շպռոտը գրել է․ «Ալեն Սիմոնյանի չորությունը էս վերջերս դզումա։ Թե չէ Ազգային ժողովը սարքել էին բոշի կլուբ։ Երկրի խնդիրները թողած բազառվում են սաղ օրը…
Ու ինձ բացումա , որ էդ մարդիկ հասարակ կարգուկանոնի կանոնները անձնական վիրավորանք են համարում, բայց իրենք սրան նրան անուններ են կպցնում․ կաշմառա։ Այ տենց չոր Ալեն Սիմոնյան։ Կարգուկանոն վպերիոդ»։
Երգչուհին մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում, սակայն այս պահին գտնվում է հայրենիքում՝ մայրիկի տանը։ Նա հաճախ է հայտնում, որ հոգու բոլոր թելերով կապված է իր հայրենիքին։