Հայկոյի մասին հիշողություններն ու տեսանյութերը թարմացվում են այն պահից հետո, երբ հանրությունը իմացավ, որ նա հիվանդ է և կյանքին վտանգ է սպառնում, իսկ երաժշտի խիստ անժամանակ մահը ցնցեց բոլորին։
Արդեն յոթ օր է, ինչ սիրված երաժիշտը մեզ հետ չէ ֆիզիկապես։ Օրվա առիթը նշանավորող հրապարակում է արել Ալեն Սիմոնյանի տիկինը՝ Մարիամ Մարգարյանը, ով տեղադրել է իր և Հայկոյի համատեղ լուսանկարներից մի քանիսը և գրել հետևյալը․
Անցավ 7 օր, բայց միևնույնն է անհավատալի է: Մտերիմ մարդիկ նախընտրում են համարել, որ Հայկն ուղղակի հեռացել է ավելի լավ տեղ և շարունակում է ժպտալ, հումոր անել, միայն դրական էմոցիաներ պարգևել: Կյանքը եռում էր նրա մեջ:
Անհնար է իր մասին որևէ բան հիշել և արցունքները չվերածվեն ժպիտի, մի որևէ ուրախ հիշողության: Իմ հուշերում նա միշտ այսպիսին է, միշտ կենդանի, միշտ մեր սրտում: Հիշատակը վառ: