Հայաստանում հանրության մի ստվար զանգվածի մոտեցումը խստացումներին և իրավիճակի լրջությանը մեղմ ասած գոհացուցիչ չէ և նույնիսկ վախեցնող է , քանի որ մեր բոլորիս առողջ գիատկցությամբ ու հարցին ավելի լուրջ մոտենալու պատրաստակամությամբ հնարավոր կլինի հաղթահարել ամեն արհավիրք:
Այս օրերին երկրի ղեկավարը, նրա ընտանիքի անդամները, քաղաքական և հասարակական գործիչներ, հայ հայտնիներ այս կամ այն սոցիալական տիրությում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում՝ կից գրությամբ կոչ անելով հանրությանը դիմակ կրել և ավելի զգոն լինել:
Նրանք իրենց օրինակով փորձում են սթափեցնել այն մարդկանց, ովքեր առ այսօր մատների արանքով են նայում իրավիճակին:Պարետ Տիգրան Ավինյանը գրեթե ամեն օր իրավական նոր կարգավորումների մասին է հայտնում, որոնք նույն գլխավոր նպատակին են ուղղված:
Եվ ահա այս համատեքստում Ալեն Սիմոնյանը հրապարակել է մի լուսանկար , որին կից գրառել է .<<Նոր, խանութում` սոցիալական հեռավորության վրա, նկատեցի շատ ծանոթ մի դեմք )))>>: Սիմոնյանը նկատի ուներ պարետ Տիգրան Ավինյանին, ում հետ նա գնումներ էր կատարում խանութում: Թե՛ Ավինյանը և թե՛ Ալեն Սիմոնյանը կրում են բժշկական դիմակներ: