Լրագրողները այսօրվա քաշքշուքների մասին նոր պարզաբանումներ և առաջիկա զարգացումների մասին որոշակի մանրամասներ իմանալու համար զրուցել են Ալեն Սիմոնյանի հետ, ով ցավ է հայտնել, որ այսպիսի ելք է եղել կոնֆլիկտային իրավիճակից:
Ա. Սիմոնյանը վստահություն է հայտնում, որ «Լուսավոր Հայաստանը» ակտիվորեն համագործակցում է նախկին իշխանավորների հետ, նրանք ամեն կերպ փորձում են լարվածություն մտցնել ԱԺ, ինչը հաճախ այսօրինակ լուրջ ու տխուր, անընդունելի դեպքերի է հանգեցնում:
Ա. Սիմոնյանը փաստեր է հիշեցնում, թե ինչպես են շարունակաբար իրենց քաղաքական ուժին սադրել փորձում: Ա. Սիմոնյանը պլանավորված սադրանքների շարանի առաջ գալը կապում է անօրինական գույքի պետականացման, առգրավելու մասին օրենքի քննարկումների հետ:
Հայտնի է, որ տեղում է նաև վարչապետը, ով անմիջապես լուրջ խորհրդակցություն է կազմակերպել, որը ընթանում է նաև հիմա: Ա. Սիմոնյանը կարևորում է նաև այն փաստը, որ վարչապետի ներկայությունը ևս չազդեց ու չզսպեց ներկաներին: Նա բացառում է Ս. Միքայելյանի մանդատը վայր դնելու պահանջը:
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը
Опубликовано Ազատություն ռադիոկայան Пятница, 8 мая 2020 г.