Ալբերտ Սուքիասյանը և Անահիտ Ծառուկյանը երկվորյակներ են ունեցել

Ամիսներ առաջ հանրությունը ջերմորեն շնորհավորեց Ալբերտ Սուքիասյանին և Անահիտ Ծառուկյանին ամուսնության և ընտանիք կազմելու առիթով: Համացանցում օրեր շարունակ պտտվում էին նրանց հարսանեկան շքեղ արարողության հոլովակները, լուսանկարները, որոնք պատմում էին այդ հիշարժան ու գեղեցիկ օրվանից զույգի ունեցած հետաքրքիր դրվագների մասին:

Երեկ լրատվամիջոցներին հայտնի դարռավ նաև, որ նորաստեղծ ընթանիքում արդեն լսվել է նաև մանկական ճիչ: Սակայն պետք է նշենք, որ նրանց ուրախությունը կրկնակի էր ու չափազանց, քանզի նրանց ընտանիքը համալրվել էր ոչ թե մեկ, այլ միանգամից երկու բալիկով:

Այսպիսով, զույգը երկվորյակ է ունեցել: Նրանց շնորհավորելու առիթը կրկնակի է, երջանկությունը՝ ավելի մեծ:

Երկու մեծ գործարարների զավակներն իրենց երկվորյակների ծնունդով մեծ ուրախություն են պարգևել իրենց ծնողներին: Գ. Ծառուկյանը և Խ. Սուքիասյանը չափազանց երջանիկ են իրենց նորածին երկվորյակ թոռնիկների լույս աշխարհ գալու փաստով:

Նորածին փոքրիկներին մնում է մաղթել արևշատություն և անհոգ մանկություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: