Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկը հետպատերազմյան շրջանում հասցրել է հանրային մեծ պատկառանք ու սեր վաստակել, քանի որ նա պատերազմին տվեց ոչ միան իր ամենաթանկը՝ միակ որդուն, այլ նաև դրանից հետո կարողացավ ուժ գտնել իր մեջ ու զբաղվել թիկունքային աշխատանքով՝ նպաստելով կազմակերպչական հարցերի լուծմանը։
Արտակ Հովհաննիսյանը չի կարողանում ոչ մի կերպ համակերպվել իր թանկ տղայի՝ լուսավոր Ալբերտի անժամանակ բացակայության հետ։ Նա հաճախ է լուսանկարներ կամ էլ տեսանյութեր տեղադրում՝ իր կարոտն այդ կերպով արտահայտելով։
Արտակ Հովհաննիսյանը վերջին շրջանում առողջական խնդիրներ ունի։ Նրա սրտի աշխատանքն այնքան է վատացել, որ փոխադրել են Նորք Մարաշում գտնվող հիվանդանոց։ Այստեղ բժիշկները հերոսի հայրիկին մեծ հոգատարությամբ են շրջապատել։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Արտակ Հովհաննիսյանին հարկավոր է սրտի վիրահատական միջամտություն, որը սակայն բժիշկները պատրաստվում են անել որոշակի բուժման կուրսից հետո։ Արտակ Հովհաննիսյանը հիմա տանն է գտնվում։