Ալբերտ Հովհաննիսյանի հայրը հրապարակել է պատերազմի ժամանակ իր և Ալբերտի նամակագրությունից մի հատված

Ալբերտ Հովհաննիսյանի ֆիզիկական բացակայությունը հանգիստ չի տալիս նոլոր նրան ճանաչողներին, նույնիսկ չճանաչողներին։ Հատկապես դժվար է նրա ծնողների վիճակը։ Հայրը ամեն օր հիշում է որդուն, նրա մասին հրապարակում անում։

Արտակ Հովհաննիսյանը հրապարակել է պատերազմի օրերին իր և Ալբերտի նամակագրությունից մի հատված։ Սեպտեմբերի քսանյոթի առավոտյան, լսելով պատերազմի լուրը, հայրը որդուն նամակ է գրել՝ խնդրելով ասել, թե ինչպես է, քանի որ շատ անհանգիստ են։

Ալբերտն իրեն բնորոշ խիզախությամբ պատասխանել է․ «Դուխով ու հագիստ եղեք, պաչում ու գրկում եմ ձեզ, կզանգեմ ուշոտ»։

Հայրը պատասխանել է․ «Մեռնեմ արևիդ, գրկում ենք ու պաչում, Աստված հետներդ»։ Ալբերտը փոխադարձել է հոր խոսքերը՝ ասելով, որ լավ է։

Հրապարակելով իր և արդեն հերոսացած ու անմահացած որդու հետ վերջին նամակագրությունը՝ Արտակ Հովհաննիսյանը գրում է․

«Այսօր պատահական հաղորդագրություններս նայելիս գտա իմ և Ալբերտիս նամակագրությունից մի հատված պատերազմի օրերից և անկախ ինձանից հավաքեցի հեռախոսահամարը, որ զանգեմ Ալբերտին»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!