Ալբերտ Հովհաննիսյանի հայրը իր և կնոջ մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Ալբերտ Հովհաննիսյանի ծնողները պատվով են կրում իրենց բաժին ընկած ծանր խաչը՝ իրենց օրինակով ուժ տալով մյուս որդեկորույս ծնողներին։ Արտակ Հովհաննիսյանն իր և կնոջ մասնակցությամբ մի տեսայութ է տեղադրել իր սոցհարթակում։

Տեսանյութում երևում է, որ Ալբերտի ծնողներն իրենց որդու հիշատակը խորհրդանշող և հավերժացնող ծառ են տնկում միասին։ Ալբերտի հայրը որոշակի սիմվոլիկա է տեսել այդ իրողության և այն վայրի մեջ, որտեղ տնկվել է իր որդու անմահությունը խորհրդանշող ծառը։

Արտակ Հովհաննիսյանն այս առիթով իր տեղադրած տեսանյութին կից գրել է հետևյալը․ «44-օրյա Արցախյան պատերազմի մասնակից, արցախի հերոս՝ Ալբերտ Հովհաննիսյանի անվանական N314 ծառը այսօր տնկեցինք Հավերժների այգում։


Հ.Գ . Ծառը տնկելուց հետո հասկացա, որ այն տեղ գտավ նույն այգում վեր խոյացած, աշխարհում եզակի՝ Սրբոց Հրեշտակաց տաճարի դիմաց»,- իր մտքերն ավարտել է Արտակ Հովհաննիսյանը։ Նրա տեղադրած նյութը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: