«Ալբերտիս շնորհավորական ուղերձը մարտի 8 կապակցությամբ․» Ալբերտի հայրը հրապարակում է արել

Ինչպես բոլոր տոները, վերջին շուրջ տասը ամիսների զարգացումների պատճառով Մարտի ութը ևս այլ իմաստավորում և խորհուրդ է ստացել, քանի որ արցախյան վերջին պшտերազմից հետո շատ մայրեր, քույրեր, աղջիկներ ու տատիկներ անդառնալիորեն կորցրել են իրենց ամենից թանկ շնորհավորողներին։

Պատերազմի ամենից թանկ կորուստներից է նաև Ալբերտի կորուստը։ Նրա ծնողներն ամեն օր իրենց զավակի հետ են մտովի, քանի որ այլ կերպ անհնար է։ Յուրաքանչյուր տոն նրանք վերապրում են նախորդ տարիների հուշերը, որոնք կապված են իրենց թանկ ու միակ տղայի հետ։

Ալբերտի հայրն այսօրվա խորհիդին համահունչ հրապարակել է մի գեղեցիկ լուսանկար, որն արվել է 2019 թվականին, երբ Ալբերտի զինծառայող է եղել։ Լուսանկարում Ալբերտը զինվոր ընկերների հետ յուրօրինակ կերպով շնորհավորում է իր մայրիկի Մարտի ութը։

Ալբերտի զինվոր ընկերները իրենց գլխավերևում պահել են «Շնորհավոր Մամ ջան» շնորհավորական արտահայտության տառերը, իսկ մեջտեղում կանգնել է Ալբերտը։ Ալբերտի հայրը լուսանկարը վերնագրել է հետևյալ կերպ․ «Ալբերտիս շնորհավորական ուղերձը մարտի 8 կապակցությամբ 2019»։

Понравилась статья? Поделиться с друзьями: