Ազդո՞ւմ է արդյոք պատվաստումը պտղաբերության վրա. բացատրում է ԵՊԲՀ ռեկտորը․ տեսանյութ

Պատվաստումների վերաբերյալ թեժ քննարկումները հանրության շրջանում շարունակվում են։ Քաղաքացիները երկմտում են՝ պատվաստվել, թե՞ ոչ։ Քաղաքացիների շրջանում հաճախ է քննարկվում այն մասին, որ պատվաստումները վերարտադրողականության վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ։

Այս հարցին այսօր պատասխանել է Արմեն Մուրադյանը։ Նա Ազատության հյուրն է եղել և խոսել կորոնավիրուսի դեմ պատվաստումների, դրանց հետևանքների և այն ի վերջո մերժելու և չկատարելու մասին։

Բժիշկը նշում է, որ բժշկական փորձաքննության արդյունքում հորմոնալ փոփոխություն պատվաստումից հետո չի նկատվել։ Իսկ թագավարակով վարակվելուց հետո, այնուամենայնիվ, հորմոնալ փոփոխություններ եղել են։ Մուրադյանը հանրությանը հանդուրժողականության կոչ է արել։

Նա գտնում է, որ այս հիվանդությանը հաղթելու  համար կարևոր նախապայման է միասնական գործելը։ Բժիշկը նշում է, որ «պատվաստում կամ թեստ» մոտեցմանը իրավաբանները իրավաբանական կետ գտան, ըստ որի՝ ժամկետը հետաձգվեց մինչև 14-ը։

Ընդգծում է, որ այն թուլացրեց պայքարի միջոցը։ Եթե նման բան կար, պետք էր սկզբից ասել և օգնել ու միանալ պայքարին։ Մանրամասները՝ կից տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: