Ազգ-բանակ․ ԴԵՏՔ խմբի տեսահոլովակը

«ԴԵՏՔ» խմբի ահս երգը փառահեղ է իր պարզությամբ ու խորությամբ։ Երգը երկու տարի է կա, սակայն հիմա առավել լավ է լսվելու ու շատերին է ոգևորելու։ Ճաշակով է անչափ արված ողջ հոլովակը՝ գեղեցիկ մտածված։

Երիտասարդությունն է հորդում հոլովակից, երիտասարդության կորովն է։  Երաժշտությունը Տիգրան Պետրոսյանինն է, բառերը Վահան Կիրակոսյանինն է, գործիքավորումը Աշոտ Պետրոսյանինն է։ Ռեժիսորն է Արման Ամպը։ Հոլովակը Լաստիվերում է նկարված։ Տղաները այնտեղ կանգնած են, սակայն կան այլ կադրեր հայրենիից։

Եկեղեցու տեսարաններ, զինվորական տեսարաններ․․․Ամբողջ իմաստն է հոլովակի ազգ-բանակ սիստեմը, որը տարիներ է մեր կրեդոն է դարձել ու հենց այդ կրեդոյով ենք շարժվում առաջ ու այսօր էլ կարողանում ենք գրանցել հաջողություններ։ «ԴԵՏՔ» խումբը շատ հրաշալի սկսեց երաժշտական իր ճամփան, սակայն վերջերս պասիվ է և իհարկե հաշվի առնելով որակը օրինակ այս հոլովակի, տխուր է, որ այսքան քիչ են դիտումները։

Գուցե մենք կարողանանք շատացնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: