Ազգությամբ եզդի Հայաստանաբնակ Էլեն Խաչատուրովան երգ է նվիրել «խոստում» անունով, եզդիերեն՝ Soz: Soz-ը գրել է Էլեն Խաչատուրովան, բառերը էլեն Խաչատուրովան և Սեբար Բարիսը։
Գործիքավորումը արել է Հայկ Ղազարյանը, մեկք ափը Սուսաննա Կարապետյանը, մազերը՝ Արմինե Պետրոսյանը։ Էլեն Խաչատուրովան բավականին ճանաչված է եզդիական համայնքում իր կատարումներով։ Եզդի ժողովուրդը այս կռվին ևս բացառիկ հերոսական դրսևորումներ ունեցավ։Ի տարբերություն Ադրբեջանի փոքրամասնությունների, մեր փոքրամասնությունների նվիրումը խոսում է, թե որքան իդեալական մերված ենք մենք մեր երկրի փոքրամասնությունների հետ ու որքան նվիրված են ու սիրում են հողն այս։
Թե որքան օրինակներ կան, որոնք շատ ու շատ «քաղաքակիրթ» երկրների, թե մեր իրականություն ինչպես են մարդիկ կողք կողքի գտնվելով աջակցում ու ընդհանուր գաղափարի համար աշխատում, ապրում ու ինչու չէ՝ կռվում։
Շնորհակալ ենք մեր եզդի եղբայր-քույրերին, շնորհակալ ենք մեզ հետ մեր ցավը տանելու ու կիսելու համար։