Ազգային երգիչ երաժշտական նախագիծը տևական ընթացք է, ինչ էկրաններին էր գամել բազմաթիվ հեռուստադիտողների, ովքեր ուշի ուշով հետևում էին նախագծի զարգացումներին և երեկոյան ժամանակը հիանալի անցկացնում։
Նախագծի ոչ միայն մասնակիցներն էին գրավել հեռուստադիտողներին, այլև սիրված հաղորդավարների, ժյուրիի և նախագծի հետ առնչություն ունեցող յուրաքանչյուրի առօրյան։
Եվ ահա, այսպես ասած՝ Ազգային երգիչ նախագծի կոլեկտիվը ցույց է տվել, թե ինչպես են անցնում իրենց ընդմիջումները։ Նրանց սեղանին նայելիս՝ ակամայից ուտելու ցանկություն է առաջանում։ Նրանք բավականին մտերմիկ հարաբերություններ ունեն և հաճելի է դիտել նրանց կոլեկտիվ շփումները։
Բոլորն ուրախ են, զվարթ և պատրաստվում են համտեսել սեղանի՝ մեկը մյուսից համեղ ուտեստները։ Հիշեցնենք, որ երաժշտական այս նախագծում հաղթող ճանաչվեց Սամվել Մանոյանը։
Նրան սիրել են բոլորը։ Երիտասարդ երգչին շնորհավորում ենք և նորանոր բարձրունքներ մաղթում։ Իսկ վարը կցված տեսանյութում կարող եք դիտել այս մասին մանրամասները։