Ազատամարտի բացառիկ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Անահիտ Մարտիրոսյանը արցախյան ազատամարտի մեր բացառիկ կին հրամանատարն է, որ անցել է հերոսական ու դժվարին ուղի ու հիմա էլ շարունակում է գտնվել հայ զինվորի ու բանակի կողքին։ Անհնար է Անահիտի պատմությանը ծանոթանալ և էմոցիոնալ պnռթկում չունենալ։

Նա ընդամենը քսանչորս տարեկան է եղել, երկու բալիկների ու ամուսնու հետ Բաքվում է ապրել, երբ սկսվել են հшկահայկական գործողությունները։ Ընտանիքը որոշում է Հայաստան գալ։ Ճանապարհին հանդիպում են ադրբեջանցի զինվորականների։

Անահիտի աչքերի առաջ տեղի է ունենում ամենաuարuափելին․ uպшնում են սիրելի ամուսնուն, ինչն էլ իր հետքն է թողնում Անահիտի կյանքի հետագա ընթացքի վրա։

Անահիտը մեծ դժվարություններով ու փորձություններով Հայաստան է եկել։ Թողնելով մանկահասակ երեխաներին մայրիկի խնամքին՝ նա կամավորագրվել է՝ հայտնվելով Մարտակերտում։ Նա մինչ հիմա էլ ամուր կանգնած է հայոց բանակի կողքին։

Արցախյան վերջին պшտերազմի ժամանակ Անահիտը ևս զինվորականների շարքերում էր՝ ամուր ու աննկուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: