Մեդիափորձագետ ու դաշտի անչափ մեծ գիտակ Սամվել Մարտիրոսյանը շոկային գրառում է կատարել։ Նա հայտնել է՝ ադրբեջանցի հաքերները կոտրել են բազան ու հրապարակել երեք հազար հինգ հարյուր մարդու անուն, որոնք հայաստանյան իրականությունում համարվում էին կոնտակտավորներ։
Նա խնդրել է իրենից ցուցակներ չուզել՝ նշելով՝ դա անձնական տեղեկություններ պարունակող տեղեկություն է։ Ավելին դեռ հայտնի չէ, բայց հաքերի խոսքով՝ նա ԱՆ-ի էլփոստն է կոտրել, սակայն Մարտիրոսյանի խոսքով՝ ինչ կուզի, կասի։
Մեդիափորձագետը համարում է՝ տվյալներն իրական են կամ նման իրականի, սակայն դեռ պետք է ստուգել՝ վստահ լինելու համար։Մարտիրոսյանը խոսում է նաև վտանգի մասին, քանզի անձնական տվյալների տարածումը մեծ վտանգ է ինքնին։ Բացի այդ, տեղի է ունեցել բժշկ․ գաղտնիքի բացահայտում, որը կարող է բերել մարդկանց դեմ հարային լարված վիճակ։
Բացի այդ, դեռ հայտնի չէ, թե ինչ տվյալների արտահոսք կա։