«Ադրբեջանցին գողացել, գերի էր տանում։ Երեխան մեջքի հետևից մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները․․․» հուզիչ պատմություն

Հասմիկ Բաբաջանյանը գրում է․ «Քիչ առաջ գրառում էի արել արցախյան նախկին պատերազմի ժամանակ Կոռնիձորում յոթ տարեկան տղայի մասին։

Ադրբեջանցին գողացել, գերի էր տանում։ Երեխան մեջքի հետևից մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները, խառնել, որ աչքերը հանի։ Թուրքը ոռնացել, վայր է գցել երեխային ու փախել։ Սա գրել էի նրա համար, որ մեր տղաները հանձնվող, գերի ընկնող չեն, պատճառը որոնեք։ Հենց նոր նամակ ստացա, անսպասելի նամակ․

— Բարև ձեզ, կներեք, էդ երեխան ես եմ իլալ, բա տու° հուվ ես։

— Ես Սյունիքի ռազմական թղթակիցն էի ու գրառել եմ նման հերոսապատումները,- գրեցի։

Սիրտս մի տեսակ թեթևացավ, որովհետև մեզ հետ, մեր կողքին ապրում են այն արծիվները, ովքեր բացելու են թևերը ու մեր ջնջխված հաղթանակը ետ բերեն։

Մի մատ երեխան անգամ չի հանձնվել, փոքրիկ մատներով խառնել է թշնամու աչքի լույսը։ նիկոլ, դու հայ ազգին չես ճանաչում, այլապես կանգ կառնես»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!