Արցախցի կինը 4 երեխաների հետ փորձել է վերադառնալ Շուշի․ ահա թե ինչ է տեղի ունեցել․ մանրամասներ

Այսօր արտառոց դեպք է պատահել Արցախում։ Նախկին շուշեցի մի տիկին՝ Իզաուրա Բալասնյան անունով, ով երեսուներկու տարեկան է, որոշել է իր չորս երեխաներին վերցնել ու գնալ Շուշիի իր նախկին տունը։ Նա իր հետ միայն մահացած ամուսնու ու մայրիկի նկարներն է տարել։


Կնոջը Շուշիի մատույցներում դիմավորել են ռուս խաղաղապահները, ովքեր նրան փորձել են բացատրել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր արարքը, ինչից հետո ժամանել են նաև հայկական ԱԱԾ ներկայացուցիչները։

Տիկին Իզաուրան իր հուսահատական քայլը մեկնաբանել է այն հանգամանքով, որ Ստեփանակերտի հանրակացարանի վարձավճարը 50 հազարով թանկացել է, ապա ասել է, որ իրենք մնալու կացարան չունեն։

Տիկին Իզաուրային վերջնական հուսահատության գիրկն է գցել նաև այն փաստը, որ ինքը ցանկացել է հանդիպել Տարածքային կառավարման նախարարին, սակայն նա չի ընդունել իրեն, իսկ քարտուղարուհին ասել է, թե իրենց միևնույն է՝ ուր կբնակվի տիկինը։

Շուշիի մատույցներում տիկին Իզաուրային թվացել է, որ ադրբեջանական կողմի զինվորները նրան նայել են խղճահարությամբ ու կարեկցանքով։

Понравилась статья? Поделиться с друзьями: