Ադրբեջանի այս տարվա եվրատեսիլյան երգը հայկական զուռնայի հնչյուններով է․ մանրամասներ

Համավարակը, ինչպես հայտնի է, լրացուցիչ ու երբեմն էլ անհաղթահարելի խոչընդոտներ է ստեղծում տարատեսակ մշակութային միջոցառումների անցկացման համար։ Եվրատեսիլը, սակայն, առաջիկայում կայանալու է։

Մասնակիցները սկսել են ներկայացնել իրենց երգերը։ Հայկական կողմը դեռ նախորդ տարվանից մերժել էր այս տարվա եվրատեսիլյան մասնակցության իր հայտը, քանի որ համավարակը և արցախյան վերջին պшտերազմը անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծել հայկական կողմի համար։

Այս ամենով հանդերձ՝ արդբեջանական կողմը հաստատել է իր մասնակցությունը։ Այդ երկիր ներկայացնելու է Սամիրա Էֆենդին։ Նա արդեն իսկ հանդես է եկել ներկայացվելիք երգի կատարմամբ։

Եվրատեսիլի պաշտոնական յութուբյան ալիքում տեղադրված տեսահոլովակի մեջ, որտեղ երգում է Սամիրա Էֆենդին, հնչում է նաև հայկական զուռնա։ Զուռնան հնչում է երգի վերջին հատվածում։ Այս փաստը միանգամից նկատվել է հայկական կողմից։

Սամիրա Էֆենդիի սույն կատարումը վերնագրված է Մալա Հարի։ Այն կարող եք ունկդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!