«Ադրբեջանին ծնել, սնել ու մինչև ատամները զինել է նույն Ռուսատանը` հրահրելով Ղարաբաղյան պատերազմը»․ Լևոն Շիրինյան

Քաղաքագետ և կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը համացանցային իր հարթակում հանրության հետ կիսվում է իր քաղաքական վերլուծություններով։

Շիրինյանն այս անգամ անդրադարձել է Ալիևի կատարած հյատարարություններին, որոնց վերջին օրերին մի շարք քաղաքագետներ և այլ ներկայացուցիչներ անդրադարձ կատարեցին և արտահայտեցին սեփական բացասկան վերաբերունքը։

Ադրբեջանի նախագահը կատարում է այնպիսի հայտարարություններ, որոնք ակնհայտորեն պատմության խեղաթյուրում են իրենից ներկայացնում։

Լևոն Շիրինյանը մասնավորապես գրել է․ «Ճիշտ է, որ Ալիևը շան ծագ է, բայց Ռուսաստանի շան ծագն է. Ադրբեջանին ծնել, սնել ու մինչև ատամները զինել է նույն Ռուսատանը` հրահրելով Ղարաբաղյան պատերազմը: ՀԱՊԿ- ն էլ մեռելածին դիակի է վերածել Ռուսատանը: Այսպիսի բաներ»։

Գրառման մեկնաբանություններում որոշ օգտատերեր համաձայնել են քաղաքագետի հետ և նշել, որ Ռուսաստանից պետք է ձերբազատվել, քանի որ համարում են, որ փրկության տանող միակ ճանապարհը այդ ձերբազատումը կարող է լինել։

Понравилась статья? Поделиться с друзьями: