Ադրբեջանը նույնիսկ աշխարհի բոլոր երկրների համար,այս բարդ ժամանակի ընթացքում է փորձում սադրանքը օգտագործել որպես միջոց իր ներքին,քաղաքական խնդիրները լուծելու համար։
Տարբեր ակցիաներ են եղել վերջին շրջանում,Ադրբեջանի տարբեր քաղաքներում,որոնց բնույթը եղել է սոցիալական ու մարդիկ բողոքել են ծանր ապրուստից։ Երևի թե կրկին իր երկրի պրոբլեմները լուծելու համար,պատրաստ են թանկ զինտեխնիկա կորցնել ու մարդկային զոհեր ունենալ,թեպետ իրենց համար տեխնիկայի կորուստը շատ ավելի ծանր է,որովհետև մարդու գործոնը իրենց կառավարման համակագում նշանակություն չունի։
Երեկ, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կազմկերպ ու պատրաստված պահվածքի շնորհիվ, ետ է ուղարկվել ադրբեջանական զինուժը՝ծանր կորուստներով։ Ադրբեջանական սոցիալական ցանցերում իսկական հիստերիա է։ Օգտատերերը գրում ու խոսում են,որ շատ զոհեր կան,իսկ Հայաստանում զոհ չկա։
Մեդրագրագետ Սամվել Մարտիրոսյանը ասյ մասով հոլովակ է նկարահանել և խնդրել,որպեսզի մենք չտարածենք Ադրբեջանական որևէ հղում,իսկ եթե կարևոր է սքրին տարբերակները միայն մեր էջում տեղադրենք։ Առհասարակ նման ժամանակ պետք է զգուշանալ հրապարակումներից,որպեսզի ադրբեջանական տեղեկատվական պատերազմին ևս չտրվենք։
Մեր տղաներին ուժ՝թշնամուն կրկին հետ ուղարկելու ու մեր խախաղությունը ապահովելու համար։