Ազերիների պրոպագանդայի տափակությունը ու երբեմն ծիծաղելությունը, նորություն չէ մեզ համար։ Մենք արդեն դրան որոշակիորեն ընտալացել ենք։ Հերթական ֆեյկային հայտարարությունը տարածեցին, երբ ասացին, որ Ս․ Օհանյանը վիրավորված է ու ծանր է։
Անմիջապես հերքվեց այդ լուրը, նախևառաջ հենց գնդապետ Ս․ Օհանյանի կողմից։ Գնդապետ Օհանյանը ծնվել է 1962ին Շուշիում։ Սովորել է Մրգաշեն գյուղի դպրոցում։ Օհանյանը մասնակցել է 1992ին սկիզբ առած պայքարին։ 1994ից մինչև 1998ը եղել է ՊԲ բանակի հրամանատարի տեղակալն։ 1998ին ինքն է դարձել հրամանատար։ Մեկ տարի հետո՝ 1999ին դարձել է պաշտպանության նախարար։
Ս․ Օհանյանը ամուսնացած է, ունի երեք տղա ու մեկ աղջիկ։ Վերջերս քրեական գործեր են բացված նրա դեմ, սակայն դրանք որոշակիորեն սառեցվեցին, քանզի կռիվը սկսվեց ու նա անմիջապես գնաց Արցախ։
Օհանյանը իր փորձն է կիրառում արդեն իրեն ծանոթ հակառակորդի դեմ։ Բնականաբար հակառակորդը կուզի ոչնչացնել նրան, և չկարողանալով, դիմել է ֆեյկ պրոպագանդային։