Մարալին Հայաստանում շատերն են հասցրել ճանաչել։ Նրա ճակատագիրը մինչև հոգու խորքը հուզել էր բոլորին։
Մարալն ամիսներ առաջ է կարողացել ի վերջո վերադառնալ ադրբեջանական գերությունից՝ առաջին հերթին այցելելով Բեյրութ, որտեղ գտնվում էին իր երեխաները։
Ամիսներ անց Մարալը որոշել է Հայաստան վերադառնալ։ Նա ասում է, որ եթե առաջին անգամ Հայաստան գալիս իր մեջ փոքր-ինչ կասկածներ կային, ապա հիմա վստահաբար է եկել։
Քույրը Մարալի համար Խարբերդում տուն է վարձել։ Մարալի հետ այս ամիսների ընթացքում աշխատել են հոգեբաններ և այլ մասնագետներ։ Լիբանանահայ կինը վճռական է Հայաստանում նորից նոր կյանք սկսելու հարցում։
Մարալը վերստին հիշում է իր և ընկերոջ գերեվարության և ադրբեջանական բանտում անցկացրած օրերի որոշ մանրամասներ։
Նա հիշում է, թե ինչպես է իր խցի փոքրիկ դռնակը բացվել ու իրենց պատրաստվելու հրահանգ տրվել, որ հավաքվի, քանի որ գնալու հնարավորություն ունի։
Մարալն այժմ որևէ տարածում մենակ մնալու կաշկանդվածություն է ձեռք բերել։ Ցանկանում է, որ կողքին միշտ ինչ-որ մարդիկ լինեն։ Մարալի պատմությունների այլ մանրամասները կարող եք դտել ստորև բերված նյութի մեջ։