Աբ ջան, ամեն ինչ կտամ, որ ջերմությունդ զգամ տղես․ Արտակ Հովհաննիսյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ալբերտ Հովհաննիսյանն արդեն մեկ տարուց ավել է, ինչ ֆիզիկապես մեղ հետ չէ, իսկ նրա հանդեպ ունեցած ծնողական կարոտը նրա հայրն ու մայրը չեն կարողանում որևէ մի հնարով փարատել։ Այս են փաստում այն հաճախակի հրապարակումները, որոնք անում է հերոսացած որդու հայրն իր հարթակում։

Արտակ Հովհաննիսյանը, տեղադրելով հիշողություններից կազմված նյութ, որտեղ երևում է Ալբերտը՝ տարբեր տարիքներում և իրավիճակներում, իր կսկիծն է արտահայտել։ Հայրը նյութը մեկնաբանել է այն նույն երգի տողերով, որի զուգակցությամբ պատրաստված է տեսանյութը։

Ալբերտի հայրը գրել է հետևյալը․ «Աբ ջան, ամեն ինչ կտամ, որ ջերմությունդ զգամ, տղես»։ Արտակ Հովհաննիսյանի տեղադրած տեսանյութում երիտասարդ ու նոր կյանք մուտք գործած Ալբերտի դեմքին այնպիսի կենդանություն ու կյանք կա, որ դժվար է պատկերացնել նրա ներկայիս բացակայությունը։


Ալբերտն ու նրա բախտին արժանացած լուսավոր երիտասարդները, ցավոք սրտի, անժամանակ ու վաղ հեռացան մեզանից՝ ծնողների ու հարազատների սրտում թողնելով անանց կարոտ։

Понравилась статья? Поделиться с друзьями: