Երեկ Գագիկ Ծառուկյանի առանձնատան առջև էին հավաքվել նրա խմբակցության անդամները,կուսակիցները, համախոհները, հարյուրավոր մարդիկ. պատճառը ԱԱԾ-ի կողմից նրա աառանձնատանն իրականացվող հետախուզումն էր, այնուհետև մինչև ուշ երեկո մարդիկ փողոցում վանկարկում էին գործարարի անունը, ոստիկանական խմբերը ջանում էին ցրել նրանց կուտակումները, ստիպել բոլորին պահպանել սոցիալական հեռավորությունը,
մինդեռ ներկաները հայտարարում էին միաբերան , որ իրենք այդտեղից երբեք չեն հեռանա մինչև Գագիկ Ծառուկյանը դուրս չգա ԱԱԾ շենքից: Եվ ահա որոշ ժամանակ անց Ծառուկյանը լքում է ԱԱԾ շենքը ու հայտարարում այն մասին, որ ամենը , ինչ պատահեց, միայն քաղաքական դրդապատճառներ ունի և իրենից քաղաքական վրեժ է լուծվում իր վերջին հայտարարույթյունների համար:
Եվ ահա ԱԱԾ-ն հրապարակել է տեսանյութ՝ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործերի մանրամասների վերաբերյալ: Այդ գործերից մեկն էլ Ծառուկյանին պատկանող ընկերության ապօրինի գործունության արդյունքում պետությանը հասցված վնասի մասին է :
Այս և այլ դեպքերի վերաբերյալ հարուցվել են քրեկան գործեր: Տեսանյութում զետեղված են կադրեր Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատանը կատարած խուզարկումների վերաբերյալ նաև: