Մերի Ստեփանյանը, ով հայտնի դիզայներ է, ոլորտում լավագույն մասնագետներից մեկն է, ում վստահում են հազարավորներ։ Ապրիլի տաասնհինգին Մերին ամուսնացել է։
Նրա ամուսնությունը լայն քննարկումներ է առաջ բերել։ Օրեր շարունակ քննարկում, հիանում և նույնիսկ քննադատում էին դիզայների հարսանեկան արարողության տարբեր դրվագներ։
Դիզայների հարսանեկան հանդեսին հրավիրված են եղել մի շարք հայտնի հյուրեր, որոնք պնդում են, որ անչափ ուրախ, գեղեցիկ է եղել ամեն բան և հրաշալի կազմակերպված։ Նշենք, որ հարսի զգեստի հեղինակը հենց Մերին է եղել։ Զգեստը հավանել են շատերը և բազմիցս նշվել է, թե որքան գեղեցիկ և ճաշակով էր այն։
Համացանցային հարթակում հարսանիքից տարածում գտած դրվագներից մեկը, որտեղ Մերիի սկեսուրն է, գրավել էր շատերի ուշադրությունը։ Բանն այն է, որ փեսայի մայրը շատ ուրախ է եղել որդու ամուսնությամբ և չի թաքցրել հույզերը, զգացողությունները։
Մեկնաբանություններում օգտատերերը զարմացել են և նշել՝ Ա՜յ քեզ սկեսուր․․․ Հոլովակն առաջարկում ենք դիտել վարը, իսկ զույգին անսահման երջանկություն մաղթում։